Նոր Գեղի գերեզմանոցների մոտ բախվել են Opel-ն ու բեռնատարը. վերջինս հայտնվել է մայթին. կա վիրավոր
ОбществоԵրեկ՝ մայիսի 15-ին, խոշոր ավտովթսր է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:10–ի սահմաններում Նոր Գեղի գյուղի գերեզմանոցների հարևանությամբ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 43-ամյա Սաշիկ Ա.-ի վարած UAZ մակնիշի բեռնատարն ու Երևանի բնակիչ, 48-ամյա Արմեն Վ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel -ի վարորդը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է Նոր Հաճն քաղաքի «Նոր Հաճն» կլինիկա:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանտար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: