«Սևերսկի Դոնեցով անցնող կամրջի համար պայքարը դարձավ ամենաարյունալիներից մեկը». NYT
Международные новостиԴոնբասում Սևերսկի Դոնեց գետը գրավելու փորձն այնպիսի աղետ ստացվեց, որ նույնիսկ Կրեմլի կողմից վերահսկվող «տեղեկատվական պղպջակում» սկսեցին խոսել դրա մասին, գրում է The New York Times-ը։
Այն վկայակոչում է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի տվյալները, որոնց համաձայն՝ Բելոգորովկայի մոտ տեղի ունեցած մարտերի ժամանակ Ռուսաստանը կորցրել է 74-րդ մոտոհրաձգային բրիգադի 485 զինվորի։
Ինստիտուտի փորձագետները մայիսի 11-ին ուսումնասիրել են մարտադաշտի արբանյակային պատկերները և եկել այն եզրակացության, որ ռուսական բանակը կրել է մեծ կորուստներ, որոնք ներառում են ոչ միայն անձնակազմ, այլև ավելի քան 80 միավոր տեխնիկա։
Ընդհանուր առմամբ, ռուսական հրամանատարությունը Սեվերսկի Դոնեց է ուղարկել 550 զինվորական, նշում են փորձագետները։ Նրանք ցանկանում էին անցնել գետը, որպեսզի հյուսիս-արևմուտքից շրջափակեն Ուկրաինայի զինված ուժերը Ռուբիժնեի մոտ։
NYT-ը գրում է, որ ռուս զինվորականների ձախողումն արտացոլված է նույնիսկ կրեմլամետ բլոգերների գրառումներում։ Մասնավորապես, «Ավագ Էդդա» տելեգրայան ալիքը ռազմական հրամանատարությանը մեղադրել է Բելոգորովկայում ձախողումից հետո դիվերսիայի մեջ։