Զախարովան հայտարարություններ է արել հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ
Международные новостиՄոսկվան Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակման հարցը առանցքային խնդիրներից մեկն է համարում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում համագործակցության կազմակերպման համատեքստում: Այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այդպիսի գնահատականներ են տրվել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների կողմից մայիսի 12-ին Դուշանբեում իրենց ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։ Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման խնդիրն առանցքայիններից մեկն ենք համարում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանում համագործակցության ներդաշնակեցման համատեքստում։ Եռակողմ աշխատանքային խմբի համանախագահները կանոնավոր կերպով շփվում են լուծումների մշակման համար, որոնք ընդունելի կլինեն բոլոր կողմերի համա»,– ասել է Զախարովան։
Նա հիշեցրել է, որ անցյալ շաբաթ Երևան էր այցելել ռուսաստանցի համանախագահ, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել տարածաշրջանի հաղորդակցության խնդիրները։
Զախարովայի խոսքով` Երևանն ու Բաքուն մոտ են սահմանների սահմանազատման հանձնաժողովում ազգային պատվիրակություններ ստեղծելուն: