ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՄԱՅԻՍԻ). Հիմնադրվել է ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Տիեզերքի համաշխարհային օր,Երկխոսության և զարգացման համար մշակութային բազմազանության օր, Հունաստան՝ Պիրովասիայի (կրակաքայլի) օր, Հնդկաստան՝ Ահաբեկչության դեմ պայքարի օր, Կանադա՝ Վիկտորիա թագուհու ծննդյան օր, Ռուսաստան՝ Ռազմական թարգմանչի, Գործազրկությունից պաշտպանության, Ռուսաստանի խաղաղօվկիանոսյան նավատորմի ստեղծման, Բևեռախույզների և Կովկասյան պատերազմի զոհերի հիշատակի օր, Չեռնոգորիա՝ Անկախության օր, Չիլի՝ Ռազմա-ծովային նավատորմի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1917-վախճանվել է բանաստեղծ Մկրտիչ Աճեմյանը։
1921- ՀԽՍՀ հեղկոմը վերակազմավորվել է ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի (ժողկոմխորհուրդ), որի նախագահ է նշանակվել Ալեքսանդր Մյասնիկյանը։
1922-ծնվել է նկարիչ Արմեն Աթայանը։
1928-ծնվել է բանաստեղծ և թարգմանիչ Աբրահամ Ալիքյանը։
1937-վախճանվել է արձակագիր Նիկողայոս Մամիկոնյանը։
1947-ծնվել է երգչուհի Սեդա Ազնավուրը։
1962-վախճանվել է բժիշկ, քիթ-կոկորդականջաբան Հմայակ Հարությունյանը։
1967-վախճանվել է կոմպոզիտոր Բարսեղ Կանաչյանը։
1969-վախճանվել է Հայաստանի Հանրապետության 4-րդ վարչապետ Սիմոն Վրացյանը։
1988-իրականացվել է Ադրբեջանի և Հայաստանի կուսակցական ղեկավարների փոփոխություն՝ պաշտոնական բնորոշմամբ՝ առողջական խնդիրների պատճառով։ Հայաստանում Կարեն Դեմիրճյանին փոխարինել է Սուրեն Հարությունյանը։
1992- Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանական չորս ՄԻ-24 ուղղաթիռ թռիչք է իրականացրել Շահումյանի շրջան. դրանց նպատակակետերն են եղել հայկական Բուզլուխ, Մանաշիդ և Էրքեջ գյուղերը։
2001- Լոռու մարզի Սվերդլով գյուղում (Ստեփանավանի տարածաշրջան) փլուզվել է երթևեկելի կամուրջ, որով անցնում է Ստեփանավան-Պրիվոլնոյե- Ախքյորփի (Վրաստան) ճանապարհը:
2006- Սոչիի մոտակայքում վթարի ենթարկված հայաստանյան A320 ինքնաթիռի «սև արկղերից» մեկը հայտնաբերվել ու բարձրացվել է ծովի հատակից:
2010-Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը, որով սահմանվել է անալոգայինից թվային հեռարձակման անցման կարգը։
2014-19 մլրդ 350 մլն դրամ նախնական գնով աճուրդի է հանվել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքը՝ հարակից տարածքներով հանդերձ:
2015-Լեռնային Ղարաբաղի 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում խորհրդարանի խոսնակ է վերընտրվել Արցախի ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Աշոտ Ղուլ յանը:
2018-Հայաստանի գլխավոր դատախազի հրաժարականի պահանջով վաղ առավոտից մի խումբ քաղաքացիներ արգելափակել են իրար հարևանությամբ գտնվող Գլխավոր դատախազության և Վճռաբեկ դատարանի շենքերի բոլոր մուտքերը։
2020- Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում գումարված Արցախի Ազգային ժողովի հատուկ նիստում Արայիկ Հարությունյանը հանդիսավոր երդմամբ ստանձնել է Արցախի նախագահի պարտականությունները:
ԱՇԽԱՐՀ
1471-ծնվել է Վերածննդի ժամանակաշրջանի գերմանացի գեղանկարիչ և գրաֆիկ Ալբրեխտ Դյուրերը։
1502-պորտուգալացիներին ծառայող իսպանացի ծովագնաց Ժուան դը Նովան հայտնագործել է Սուրբ Ելենայի կղզին։
1635-Ֆրանսիան ընդգրկվել է Երեսնամյա պատերազմի մեջ։
1759-ծնվել է ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ Ժոզեֆ Ֆուշեն։
1786-վախճանվել է շվեդացի քիմիկ-դեղագործ, թթվածինը հայտնագործած Կառլ Վիլհելմ Շելլեն։
1792-տեղի է ունեցել Ունզեյն հրաբխի ժայթքումը, որը մտել է մարդկության պատմության՝ զոհերի թվով ամենաավերիչ հրաբխային ժայթքումների հնգյակի մեջ. զոհվել է 15 000 մարդ։
1804-Փարիզում բացվել է Պեր-Լաշեզ գերեզմանատունը։
1840-Նոր Զելանդիան հայտարարվել է բրիտանական գաղութ։1851-Ավստրալիայում առաջին անգամ ոսկի են գտել։
1861-Հարավային Կարոլինան որոշում է ընդունել դուրս գալ ԱՄՆ-ի կազմից։
1864-ավարտվել է ռուս-չերքեզական պատերազմը։
1881-Կլարա Բարտոնը հիմնադրել է ամերիկյան Կարմիր խաչը։
1904-Փարիզում հիմնադրվել է ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն։
1915-վախճանվել է ֆրանսիացի մետալուրգ, չուգունի ստացման մարտենյան մեթոդի մշակող Պիեռ Մարտենը։
1921-ծնվել է խորհրդային ֆիզիկոս և հասարակական գործիչ, ջրածնային ռումբի ստեղծողներից մեկը՝ Անդրեյ Սախարովը։
1928-Ուոլտ Դիսնեյը արտոնագիր է ստացել Միքի Մաուսի կերպարի մոնոպոլ օգտագործման համար։
1945-Սիրիան և Լիբանանը հայտարարել են իրենց անկախությունը Ֆրանսիայից։
1956-Բիկին Աթոլի վրա ԱՄՆ-ը իրականացրել է ջրածնային ռումբի առաջին փորձարկումը։
1961-ԽՍՀՄ-ում իրականացվել է առաջին ուղիղ հեռուստահաղորդումը արտասահմանից՝ Լեհաստան-ԽՍՀՄ ֆուտբոլային խաղի հեռարձակումը։
1982-սկսվել է բրիտանական դեսանտի ափհանումը Ֆոլկլենդյան կղզիներ, սկսվել է Ֆոլկլենդյան պատերազմը։
2006-Չեռնոգորիայում կայացել է անկախության հանրաքվե։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում