Երևանի համար 195 դպրոցի բակում 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար կտեղադրվի
TVԵրևանի համար 195 դպրոցը 44-օրյա պատերազմում անմահացած 10 սան ունի՝ Գևորգը, Արտակը, Սուրենը, Հայկազը, Մոնթեն, Դավիթներն ու Հայկերը:
Տղաների հարազատ դպրոցի բակում շուտով ևս մեկ մնայուն արժեքով կնշանավորվի նրանց վառ և երբեք չմոռացվող հիշատակը:
Ընկերների հիշատակը հավերժացնող խաչքարի տեղադրումը տղաների հերոսական պայքարի և պատմության առջև մեր հավերժ խոնարհումի խորհրդանիշը կլինի: