Շոյգուն առաջարկել է սրբադասել Սուվորովին
Международные новостиՌուս ուղղափառ եկեղեցին կքննարկի Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի առաջարկը՝ հրամանատար Ալեքսանդր Սուվորովի սրբադասման հնարավորության վերաբերյալ։ Որոշում կայացնելու պարտադիր չափանիշ է «հրաշքի» փաստերի առկայությունը կամ բացակայությունը, գրում է Ura.ru-ն։
«Նորին Սրբություն Պատրիարք Կիրիլը պատասխանել է Սերգեյ Կուժուգետովիչին (Շոյգուին), որ մենք նյութեր ենք հավաքելու Սուվորովի կյանքի մասին, այն հրաշքների մասին, որոնք կատարվել են, որոնց մասին մենք չգիտենք։ Երբ մենք բավականաչափ նյութեր ունենանք, մենք մանրամասնորեն կանդրադառնանք այս հարցին»,- ասել է Մոսկվայի պատրիարքարանի Սրբերի սրբադասման հանձնաժողովի նախագահ, Վալաամի վանքի առաջնորդ, Պանկրատի եպիսկոպոսը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։