Ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. կա վիրավոր, վիճակը ծանր է
ОбществоՄայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենից վիրավորվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը: