Ռուսները զանգվածաբար սկսել են ընկերություններ բացել Թուրքիայում
Международные новостиՌուսաստանի քաղաքացիները օտարերկրացիների շրջանում առաջատար են դարձել Թուրքիայում բացված ընկերությունների թվով, Lenta.ru-ի փոխանցմամբ` գրում է Yeni Şafak թերթը։
Նշվում է, որ 2022 թվականի մարտին ռուսները Թուրքիայում հիմնել են օտարերկրյա մասնակցությամբ 64 ընկերություն, իսկ ապրիլին՝ ևս 136։ Ընդհանուր առմամբ, նույն ամսում երկրում բացվել է 1650 օտարերկրյա համատեղ ձեռնարկություն։ Երկրորդ տեղում Իրանի քաղաքացիներն են, որոնք ապրիլին ստեղծել են 120 ընկերություն։
Բացի այդ, գրում է թերթը, ռուսները դարձել են երկրում օտարերկրացիների մեջ ամենաակտիվ բնակարան գնորդները։ Ապրիլին նրանք գնել են 1152 բնակելի անշարժ գույք, ինչը 186,6 տոկոսով ավելի է մարտի համեմատ: