Ալիևը հորս և Սերժ Սարգսյանի նկատմամբ բարդույթ ունի, դրա համար էլ իրենց անունն է տալիս. Լևոն Քոչարյան
TVՊատերազմից հետո Ադրբեջանի նախագահը իր հին բարդույթներ է փորձում ակնհայտ դարձնել, քանի որ նրա մտքով անգամ չի անցել, որ թե՛ հորս (Ռոբերտ Քոչարյան - խմբ․), և թե՛ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք նա չէր կարող նման արդյունք գրանցել պատերազմում։
24news-ի եթերում նման տեսակետ հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով Ալիևի նախօրեին արված հայտարարություններին՝ կապված ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների հետ։
Ինչ վերաբերում է ՀՀ և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի հարցով ազգային հանձնաժողովների առաջին նիստից հետո՝ Բաքվի կողմից կատարած սահմանային սադրանքներին ու միջադեպերին, Լևոն Քոչարյանը նկատեց, որ այդ ամենը ՀՀ օրվա իշխանությունների մեղքով է, քանի որ նրանց օրոք դժվար է պատկերացնել, թե Հայաստանը շահեկան իրավիճակում կհայտնվի։
Մանրամասները՝ տեսանյութում։