Ընկերոջ հետ Թաքնված ջրվեժ այցելած աղջիկն ընկել է գետը․ ուշքի է եկել և ահազանգել ոստիկանություն՝ ընկերը չկա, որոնումները շարունակվում են
ОбществоԱրտակարգ իրավիճակների նախարարության և ոստիկանության ծառայողները, «Հայանտառի» Հաղարծինի տեղամասի աշխատակիցները Հաղարծին բնակավայրի «Թաքնված ջրվեժ» կոչվող արահետում մոտ 3 կիլոմետր շառավղով որոնողական աշխատանքներ են կատարում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 16:20-ի սահմաններում ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել Աննա Խ.-ից, ով հայտնել է, որ նշված տարածքում մոտ 5-10 մետր բարձրությունից ինքն ընկել է գետը, և այդ պահին իր հետ է եղել իր ընկերը՝ 29-ամյա Վահան Ս.-ն: Որոշ ժամանակ անց ինքը գետի մեջ ուշքի է եկել և ահազանգել է համապատասխան մարմիններին: Օպերատիվորեն ժամանել են Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Աննա Խ.-ին, այնուհետև միացել փրկարարներին և ոստիկաններին, և ոտքով մոտ 3 կմ շարունակել են Վահան Ս.-ի որոնողական աշխատանքները: Երեք ուղղություններով որոնողական աշխատանքները շարունակվում են։ Անտառի մուտքի մոտ հայտնաբերվել է նաև Mazda մակնիշի ավտոմեքենան, որով՝ ըստ Աննա Խ-ի հայտարարության, ինքը Վահան Ս.-ի հետ եկել էր, նրանք մեքենան կայանել, ու մոտ 3,5 կմ ոտքով՝ անտառով հասել են «Թաքնված ջրվեժ»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։