Ֆրանսիայի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «Լիվերպուլի» երկրպագուների դեմ
Международные новостиՖրանսիական ոստիկանությունը չի կարողացել հավուր պատշաճի կազմակերպել երկրպագուների ընդունելությունը Չեմպիոնների լիգայի «Լիվերպուլ»-«Ռեալ» եզրափակիչ հանդիպմանը։
Մոտ 15 հազար երկրպագուներ փորձել են մարզադաշտ մտնել առանց տոմսերի։ Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել մարզադաշտից դուրս գտնվող անգլիական թիմի երկրպագուների նկատմամբ։ Նրանք բոլորն առանց տոմսերի էին։ Հաղորդվում է, որ վիրավորվել են նաև «Լիվերպուլի» պաշտպան Ջոել Մաթիպի եղբայրը և նրա հղի կինը։ Այս մասին նա ասել է իր Twitter-ում։
«Մարզադաշտի շուրջ և ներսում կազմակերպվածությունը արժանի չէ Չեմպիոնների լիգայի եզրափակչին: Արցունքաբեր գազ օգտագործելն այն վայրերում, որտեղ կան երեխաներ և երկրպագուներ, վտանգավոր է»,- գրել է նա։