Թուրքական և ադրբեջանական հատուկ ջոկատայինները «պատրաստվում» են հունական կղզիների գրավմանը
Международные новостиԹուրքիայում EFES 2022 զորավարժությունն իրականացվում է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ, որոնք կգործեն թուրքականների հետ միասին` հունա-թուրքական ճգնաժամի դեպքում։
Սցենարը ներառում է «ծովով թշնամու գծերի հետևում ներթափանցելու, առափնյա գծերի մաքրման և առափնյա թշնամու ռազմական օբյեկտների վրա հարձակվելու, ինչպես նաև թիրախների վնասազերծման» վարժանքներ, գրում է Greekcitytimes-ը` վկայակոչելով ProNews-ին:
«Նախապատրաստվելով EFES 2022 զորավարժություններին` ադրբեջանական բանակն անցկացրել է ծովով հակառակորդի գծերի հետևում ներթափանցելու, ափամերձ գիծը մաքրելու, հակառակորդի առափնյա ռազմական օբյեկտի վրա գրոհելու և թիրախները վնասազերծելու վարժանք»,- նշում է կայքը:
Հաղորդվում է, որ զորավարժությունների շրջանակներում թուրքական կործանիչները խախտել են Հունաստանի օդային տարածքը և թռել հունական տարածքի վրայով։
Կայքը նկատում է` Անկարան ադրբեջանցիներին ծանոթացնում է էգեյան միջավայրի հետ, քանի որ Ադրբեջանը պետք է «մարի» Թուրքիայի նկատմամբ ունեցած իր պարտքը` Լեռնային Ղարաբաղում 2021 թվականին տարած հաղթանակի համար։
Նշվում է, որ Թուրքիան նաև Պակիստանի հետ է նույն սցենարով վարժանքներ անցկացրել Հունաստանի դեմ։