Պատգամավորը հանցագործության մասին հաղորդում կներկայացնի գլխավոր դատախազին․ Թագուհի Թովմասյան
Блог«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ոստիկանությունը հարաբերական դադարից հետո այսօր էլ ավելի ագրեսիվ գործողությունների դիմեց։
Ոստիկանական բոլոր հանցագործությունները ՀՀ քաղաքացիների, պատգամավորների, անչափահասների նկատմամբ դրվագ առ դրվագ արձանագրվել են ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետների կողմից, եւ որպես հանցագործության մասին հաղորդում շուտով կներկայացնեմ ՀՀ գլխավոր դատախազին։
Բոլոր վայրագությունների մասին համապատասխան զեկույցներով կտեղեկացվեն նաեւ մեր միջազգային գործընկերները: