Անհանդուրժողականության իրական սահմանը. Անժելա Նալբանդյան
Блог Անժելա Նալբանդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
2018 թվականի հայտնի իրադարձությունների ժամանակ, երբ պայքարը ոչ հայրենիքի համար էր, ոչ պետականության պահպանման, այլ, ընդամենը, սոցիալական շեշտադրումներով, հատվում էին բոլոր հնարավոր կարմիր գծերը` օգտագործվող բառամթերք, երեխաների ու հղի կանանց ներկայություն, կեղծ կերպարներ, ծայրաստիճան անհանդուրժողականություն այլ կարծիք ունեցողների նկատմամբ (այն աստիճան, որ հատուկենտ մարդիկ էին հանդգնում իրենց այլակարծությունը բարձրաձայնել), ամենազզվելի ձևերով քաղաքական գործիչների, պատգամավորիների ու նրանց ընտանիքների թիրախավորում` սպառնալիքներից մինչև դագաղներ, ծաղկեպսակներ ու սև ժապավեններ, բազմաթիվ պատահարներ` աննորմալ վարելու արդյունքում (ես` ինքս, վախենում էի ցույցերի ավարտից անմիջապես հետո գնալ տուն, որովհետև ցուցարարներից շատերը պոտենցիալ մահաբեր վարորդներ էին)... Եվ այս ամենի հանդեպ տիրում էր տոտալ հանդուրժողականություն` բացառությամբ մի քանի անհատների:
Այսօր, երբ մենք կանգնած ենք Արցախի ու մեր պետականության կորստի, հայրենազրկման իրական վտանգի առջև, երբ իրական շնչավոր թուրքը վխտում է մեր երկրում, երբ երկրի ղեկը թշնամահպատակ անձանց ձեռքին է, երբ սահմանին շարունակում ենք զոհեր ունենալ, երբ ջրբաժանները վերածվել են անդունդի ու մեզ էլ հասցրել կործանման ամենաիրատեսական վերջնարդյունքի ճամփաբաժանին, մենք (իմ գնահատմամբ հասարակության բավական գիտակից ու մտածող հատված) նստած ճիշտ ու սխալ ենք անում` էս տեխնոլոգիան ճիշտ չէ, էս մարդու ներկայությունը անընդունելի է, ասված էս խոսքը դուրս չեկավ, բեմում էս տեսանյութը պիտի չմիացվեր, անհնազանդության երթը էդ երթուղով չպիտի գնար, էս օրը պիտի լիներ հանրահավաք, էն օրը պիտի չլիներ, էս երգը լավը չի....
Ժողովուրդ, դուք լա՞վ եք: Մի հատ մտովի դուրս եկեք մեր իրականությունից, դրսից սառը դատողությամբ նայեք, թե մենք ուր ենք հասել, ինչ ենք կորցնում ու դուք ինչի վրա եք կենտրոնացել, ինչն եք քննադատում: Հերիք է, հերիք էէէէէէէ...