Գյումրիում դիմավորել են Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովին
СпортԳյումրի քաղաքում դիմավորել են բռնցքամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովին։
Մարզիկին դիմավորել են մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանի, համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանի, սպորտի ոլորտի պատասխանատուներ, ներկայացուցիչներ, և այլք:
Գյումրու համայնքապետարանից հայտնում են, որ ներկաները շնորհավորել են մարզիկին, միաժամանակ հույս հայտնել, որ հետագա մրցաշարերից ևս կվերադառնա նվաճումներով:
Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնությանը գյումրեցի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 63,5 կգ քաշայինների եզրափակչում մենամարտել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Լյունի Համրուիի հետ և տպավորիչ հաղթանակ տարել՝ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: