Թալանից խոսողները մեր ժողովրդից թալանել է 100 միլիարդ դոլարից ավելի. Արեգնազ Մանուկյան
ЭкономикаԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, ելույթ ունենելով Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքին, ասաց. «Ես այստեղից խոսում եմ ոչ թե որպես պատգամավոր, այլ մայր, ՀՀ քաղաքացի: Մեր երկիրը մատաղացու գառան նման դրվել է թուրք-ադրբեջանական օրակարգի զոհասեղանին: Հայ ժողովուրդը և մեր երկիրը դավաճանվել են, ստի ու կեղծիքի զոհ են դարձել: Սրանք իշխանության եկան մեր պատմությունը, մեր հերոսներին կեղծելով: Խոսում էին թալանից, բայց այնպիսի թալանի ենթարկեցին Հայաստանն ու Արցախը, ինչպիսին որ հայ ժողովուրդը մոնղոլ-թաթարական արշավանքների ու Օսմանյակ կայսրության ժամանակ է տեսել: Նիկոլ Փաշինյանը տապալեց Ղարաբաղյան հակամարտության բանակցությունները, Հայաստանին ու Արցախին մենակ թողեց մեր թշնամու դեմ, հնարավորություն տվեց Թուրքիային ու Ադրբեջանին՝ հարձակվելու: 44-օրյա պատերազմն ու դրա արդյունքը դավաճանության, հիմարության ու դիլետանտության պատճառ էին: Ֆինանսական լեզվով խոսվում է ավելի քան 100 միլիարդ դոլար վնասի մասին: Պատկերացնո՞մ եք, թալանից խոսողները մեր ժողովրդից թալանել է 100 միլիարդ դոլարից ավելի: Արցախում հայկական կողմը կորցրել է 118 համայնք»: