Երևանում բախվել են Mazda-ն ու Opel-ը. 3 վիրավորներից երկուսը անչափահաս եղբայրներ են
ОбществоՀՀ պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գեղամ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 24-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Այդ օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ռոստովյան և Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 39-ամյա Մարտին Մ.-ի վարած Mazda մակնիշի և 63-ամյա Միքայել Հ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mazda-ի ուղևոր, 10-ամյա Ալբերտ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մուրացան» բժշկական կենտրոն, որտեղից էլ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, 6-ամյա Հակոբ Մ.-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Opel-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 41-ամյա Վահագն Ս.-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր անչափահասները Mazda-ի վարորդի երեխաներն են: