Պուտինը կիսվել է իր կանխատեսումներով
Международные новостиՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պարենային ապրանքների գներն աշխարհում միայն կբարձրանան Ռուսաստանի Դաշնության դեմ տնտեսական պատժամիջոցների պատճառով։ Նման կանխատեսում նա արել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում տված հարցազրույցում։
Նա կանխատեսել է, որ համաշխարհային պարարտանյութերի հետ կապված իրավիճակը կվատթարանա Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների դեպքում, ինչը կբերի ավելի «համեստ» բերքի և գների բարձրացման։
«Ամերիկացիները, բրիտանացիները պատժամիջոցներ կիրառեցին մեր պարարտանյութերի նկատմամբ, հետո հասկանալով, թե ինչ է կատարվում, ամերիկացիները հանեցին պատժամիջոցները, իսկ եվրոպացիները՝ ոչ։ Նրանք իրենք, ինձ հետ շփվելով, ասում են. «Այո, այո, պետք է մտածել, պետք է ինչ-որ բան անել դրա դեմ», բայց այսօր նրանք միայն սրել են այս իրավիճակը»,- ասել է Պուտինը՝ նման որոշումներն անվանելով անհեռատես, սխալ և փակուղի տանող հիմար քաղաքականություն։
Բացի այդ, Ռուսաստանի Դաշնության Նախագահն ասել է, որ համաշխարհային շուկայում պարենի համար անբարենպաստ իրավիճակը սկսել է ձևավորվել դեռևս 2020 թվականի փետրվարից՝ կորոնավիրուսի համավարակի հետևանքների դեմ պայքարի արդյունքում։