Արևային մարտկոց ամառանոցի համար. որո՞նք են առավելությունները և ինչպե՞ս գումար խնայել
ОбществоGreenpeace.ru-ն գրում է, որ այսօր դժվար է պատկերացնել տները Եվրոպայում և ԱՄՆ-ում առանց արևային մարտկոցների։ Օրինակ այս տարվա ուսումնասիրություններից մեկում նշվել է, որ Մեծ Բրիտանիայում (որտեղ կա գրեթե նույն ինսոլյացիան կամ արևային էներգիայի հոսքը, ինչ Կենտրոնական Ռուսաստանում) այսօր կա մոտ 1 միլիոն մինչև 10 կիլովատ հզորությամբ արևային միկրոէլեկտրակայան: Սա զարմանալի չէ, քանի որ դրանք կարող են տեղադրվել գրեթե ցանկացած առանձնատան վրա:
«Արևային մարտկոցների նման տարածումը կապված է պետական քաղաքականության հետ: Եվրոպայում շատ երկրներ տասնամյակներ շարունակ սուբսիդավորել են արևային էներգիայի զարգացումը, երբ այն դեռ շատ թանկ էր համեմատած ավանդական էներգետիկ տեխնոլոգիաների հետ, և ի վերջո հասել են նման արդյունքների, - մեկնաբանում է Ռուսաստանի Ժողովրդական Տնտեսության Ակադեմիայի ավագ գիտաշխատող և «Նպատակ համար յոթերորդ» ասոցիացիայի գլխավոր տնօրեն Տատյանա Լանշինան,- այդ միտումը ինչպես նաև աջակցությունը իշխանությունների կողմից Ռուսաստան է գալիս միայն հիմա։ Վերջերս ընդունվել են «Միկրոգեներացիայի մասին» օրենքը և ենթաօրենսդրական ակտերը: Դա նշանակում է, որ այժմ Ռուսաստանի յուրաքանչյուր բնակիչ կարող է էլեկտրաէներգիա արտադրել իր կարիքների համար և նույնիսկ իր ավելցուկը մատակարարել ցանցին։ Ուստի արժե ավելի մանրամասն հասկանալ հարցը»։
Այո, արևային գեներացիայի օգնությամբ մարդիկ կարող են խնայել: Ճիշտ է, դրա համար անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի սկզբունքորեն կարևոր մանրամասներ: Արևային մարտկոցների դեպքում օգուտը կզգացվի, եթե տարվա մեծ մասը մարդիկ այդ տանը ապրեն, այլ ոչ թե միայն ամռանը կամ հանգստյան օրերին: Կարճ ասած՝ որքան շատ էլեկտրաէներգիա օգտագործվի, այնքան ավելի շահավետ կլինի արևային մարտկոցների տեղադրումը։
Ի թիվս այլ բաների, մարդիկ կարող են վաճառել արևային կայանի արտադրած ավելցուկային էլեկտրաէներգիան: Օրինակ, տանը էներգիայի սպառման կամ դրա ավելցուկի բացակայության դեպքում այդ «լրացուցիչ» էլեկտրաէներգիան կարող է տրվել կենտրոնացված ցանցին մեծածախ շուկայական սակագնով։ Այսպիսով, եթե մարդը որոշել է տեղադրել սեփական արևային էլեկտրակայանը, ապա առաջին քայլը տարածքը գնահատելն ու արևային մարտկոցը տեղադրելու լավագույն տեղը գտնելն է: Օպտիմալ դիրքը առանց ստվերի արևոտ կողմն է: Պետք է հիշել, որ չոր վայրերում վահանակները կարող են դառնալ նաև ստվերի լրացուցիչ աղբյուրներ և, օրինակ, պաշտպանել հողը չորանալուց:
Այն տարածքներում, որտեղ հաճախակի էլեկտրականության անջատումներ են լինում կամ էլեկտրական ցանցերին միանալու հետ կապված խնդիրներ կան, արևային մարտկոցները հիանալի այլընտրանք են (պարզապես հիշեք, որ պետք է նաև էներգիայի կուտակիչներ գնել): Դրանց շնորհիվ մարդիկ կարող են էներգիա կուտակել և անհրաժեշտության դեպքում օգտագործել այն։ էներգիայի կուտակիչները օգտագործվում են տանը կայուն էներգիա մատակարարելու համար այն ժամանակաշրջաններում, երբ արևի լույսը քիչ է կամ բացակայում է, ուստի դրանք առավել պետք են ավելի քիչ արև ունեցող գոտիներում:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք` 87-57, (010) 44-00-55
էլ. փոստ` Info@solaron.am