Հայաստանի հավաքականը հաղթեց Իռլանդիային
СпортՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանում մրցում էր Իռլանդիայի ընտրանու հետ և 1-0 հաշվով հաղթանակ տարավ։
Առաջին կեսը մեր ընտրանու ֆուտբոլիստներն ակտիվ էին սկսել, նույնիսկ երկու անգամ սպառնացին մրցակցի դարպասին, բայց հաշիվն այդպես էլ չբացվեց։
Իռլանդացիները ևս հայտնվում էին մեր կիսադաշտում ու փորձում Յուրչենկոյի նյարդերը, բայց ավելի քիչ։
Այսպիսով, առաջին կեսից հետո լուսատախտակին զրոներ մնացին։
Մրցավարի սուլիչից հետո երկրպագուներից մեկը ներխուժեց մարզադաշտ և գրկեց Վարազդատ Հարոյանին․ վերջինս հանեց մարզաշապիկը՝ նվիրելով այն երկրպագուին։
Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 49-րդ րոպեին Վարազդատ Հարոյանը Հովհաննես Համբարձումյանի փոխանցումից հետո գրավեց մրցակցի դարպասը, բայց մրցավարը խաից դուրս վիճակ արձանագրեց։ 5 րոպե անց կրկին Համբարձումյանի փոխանցումից հետո Տիգրան Բարսեղյանը վտանգավոր պահ ունեցավ, բայց հեռվից կատարած հարվածը մի փոքր շեղ ստացվեց։
Ի վերջո, 74-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանը հեռահար ֆանտաստիկ հարվածով գրավեց իռլանդացիների դարպասը՝ հաղթանակ պարգևելով մեր թիմին։