Հրձիգը շաբաթ օրը կեսգիշերին մոտ կրակ է բացել Ֆիլադելֆիայի մարդաշատ Հարավային փողոցում, որտեղ գտնվում են բազմաթիվ բարեր եւ ռեստորաններ։ Երկու տղամարդ եւ մեկ կին սպանվել են, տեղեկացրել են պաշտոնատար անձինք։
«Այնտեղ հարյուրավոր մարդիկ կային, որոնք պարզապես վայելում էին Հարավային փողոցը, ինչպես եւ բոլոր հանգստյան օրերին, եւ ահա այդ ժամանակ էլ տեղի է ունեցել հրաձգությունը»,- ասել է Ֆիլադելֆիայի ոստիկանության տեսուչ Դ.Ֆ. Փեյսը։