Արցախի Կառավարությունը կաջակցի Հակոբավանքի վերականգնմանը
Международные новостиԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 5-ին՝ Հոգեգալստյան տոնին, այցելել է Հակոբավանքի վանական համալիր և մասնակցել Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցված Սուրբ Պատարագին։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:
Երկրի ղեկավարը կարևորել է վանական համալիրի վերականգնման ծրագիրը, նշել, որ արդեն իսկ տրված է այդ նպատակով պետական անհրաժեշտ միջոցներ տրամադրելու հանձնարարական։