Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն այս տարի տոնեց իր 100-ամյա հոբելյանը
КультураԵղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն այս տարի տոնեց իր 100-ամյա հոբելյանը: Հոբելյանական երեկոն տեղի ունեցավ դեկտեմբերի տասնհինգին «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում։ Երեկոյին ներկա էին թանգարանի աշխատակիցները, հյուրեր և մշակույթի բազմաթիվ գործիչներ։Երեկոյի ընթացքում ներկայացվեց թանգարանի պատմությունը,մեծարեցին թանգարանի տարբեր տարիների աշխատակիցներին։Թանգարանը հիմնադրվել է 1921 թվականին:Թանգարանի սրահներում ցուցադրվում են հայ գրականության և արվեստի գործիչներին վերաբերող տեղեկություններ,իրեր: Թանգարանն ունի գրականության, երաժշտության, թատրոնի և կինոյի բաժիններ:
Գրականության բաժնում Խ.Աբովյանի, Չարենցի, Սիամանթոյի, Սունդուկյանի ,Մեծարենցի և այլոց իրերն են:
Երաժշտության բաժնում կարելի է հիանալ Կոմիտասի ձայնով:Թատրոնի և կինոյի բաժնում ցուցադրված են առաջին համր կինոյի բեմական հագուստները, Սիրանույշի հագուստը (որով նա խաղացել է Համլետի դերը):Շատ նյութեր կան նաև մամուլի բաժնում:
Այդ թանգարանից բոլորը հեռանում են վառ և անմոռանալի տպավորություններով: