ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը լքել է ՄԱԿ-ի ԱԽ դահլիճը Շառլ Միշելի ելույթի ժամանակ
Международные новостиՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան լքել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերի սենյակը՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի ելույթի ժամանակ, ով մի շարք մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին, մասնավորապես, համաշխարհային պարենային ճգնաժամի ողջ պատասխանատվությունը դրել է Կրեմլի վրա:
Միշելը նաև մեղադրել է Ռուսաստանի Դաշնությանը Ուկրաինայի նավահանգիստներն իբր արգելափակելու և ուկրաինական հացահատիկը գողանալու մեջ։ Նեբենզյան հրաժարվել է լսել նրա ելույթը։
ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին իր հերթին Telegram-ի իր ալիքում նշել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արևմտյան գործընկերների կողմից հնչեցված համապատասխան մեղադրանքների «չհիմնավորվածության ճնշող աստիճանը»։
«Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը նույնպես, ի հեճուկս փաստերի, մեզ մեղադրեց պարենային ճգնաժամ հրահրելու մեջ: Նա այնքան համարձակ և կոպիտ խոսեց, որ Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը լքեց դահլիճը: Զարմանալի է, թե որքան են դեգրադացվել Եվրամիությունը և նրա ղեկավարները»,- եզրափակել է Պոլյանսկին։