ԱՄՆ-ում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել
Международные новостиԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել երկրում էլեկտրոգեներացնող հզորությունների հնարավոր դեֆիցիտի պատճառով: Այս մասին նշվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:
Սպիտակ տան տարածած փաստաթղթում Բայդենն արձանագրում է բազմաթիվ գործոնների առկայությունը, որոնք սպառնում են ԱՄՆ-ի հնարավորություններին՝ արտադրել էլեկտրականության անհրաժեշտ ծավալները:
Այդ խնդրի լուծման համար նա, մասնավորապես, երկու տարի ժամկետով ներմուծման մաքսատուրքերից ազատել է Կամբոջայից, Մալայզիայից, Թաիլանդից և Վիետնամից ներկրվող որոշակի արևային տարրեր և մոդուլներ:
Ավելի վաղ նա գործի էր դրել պաշտպանական արտադրության մասին օրենքը՝ ԱՄՆ-ում արևային մարտկոցների արտադրությունը խթանելու համար: Վաշինգտոնում ակնկալում են, որ դա կօգնի նվազեցնել կախվածությունն օտարերկրյա մատակարարներից: