Երևանն ու Բաքուն կարող են առաջընթաց գրանցել ԼՂ հակամարտության կարգամավորման գործում․ Պետդեպ
Международные новостиՀայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, չորեքշաբթի նման կարծիք է հայտնել պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը։
«Կարծում եմ, որ այժմ իսկական հույս կա, որ Ադրբեջանի և Հայաստանի համար հնարավորություն կա առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման և [Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը] խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում», - ասել է ամերիկյան արտաքին քաղաքականության վարչության աշխատակիցը՝ ելույթ ունենալով օտարերկրյա լրագրողների համար ճեպազրույցում։
«Կարծում եմ, որ մենք տեսել ենք, որ երկու երկրներն էլ կատարում են կարևոր քայլեր: ԱՄՆ-ին շատ հուսադրում է դա», - ասել է Դոնֆրիդը: