Չհիմնավորված շտապողականություն. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
Ինչպես հայտնի է, Ադրբեջանը ներկայացրել է 5 կետից բաղկացած «սկզբունքները», որոնք ըստ Բաքվի, պետք է ընկած լինեին Հայաստանի հետ խաղաղության հնարավոր պայմանագրի հիմքում։ Նախ՝ մեր կողմից արձագանք եղավ, որ Հայաստանի համար այդ հինգ կետերն ընդունելի են, ապա ներկայացվեց Հայաստանի «6 կետը»՝ ի պատասխան ադրբեջանականի։
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ ԱԳՆ մի խումբ աշխատակիցներ և պրոֆեսիոնալ դիվանագետներ կարծիք են ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, որ Ադրբեջանի կողմից ներկայացված հայտնի 5 կետերի հետ կապված թույլ է տրվել դիվանագիտական սխալ և ցուցաբերվել է առանձնակի, ոչ մի հիմնավորում չունեցող շտապողականություն։ Դիվկորպուսի մեր աղբյուրի փոխանցմամբ, նշվել է, որ այդ հանգամանքը հօգուտ Հայաստանի օրակարգի չի աշխատելու:
Մեր ունեցած տեղեկություններով, նման «ըմբոստությունը» Փաշինյանի կողմից դժգոհությամբ է ընդունվել, և ավելի է սրվել մինչ այդ էլ ԱԳՆ-ի հետ եղած սուր լարվածությունն ու անվստահությունը։ Կառավարության կուլիսներում խոսում են, թե ոչ մեկ անգամ Փաշինյանն անգամ բարձրաձայնել է, թե «այնպիսի տպավորություն է, որ նման զգայուն ու նուրբ հարցի հետ կապված՝ ԱԳՆ-ն հատուկ է նման կերպ վարվում»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում