ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ՀՈՒՆԻՍԻ). Ամփոփվել են ընտրությունների արդյունքները. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Հավատարմագրման միջազգային օր, Ուրուգվայ՝ Հարավամերիկյան ֆուտբոլի օր, Իտալիա՝ Հին հռոմեական Վեստալիայի տոն, ԱՄՆ–ի Օկլահոմա՝ Տարեցների օր, Ուգանդա՝ Ազգային հերոսների օր, Ալանդյան կղզիներ՝ Ինքնավարության օր:
ՀԱՅ–ՀԱՅԱՍՏԱՆ
1849– ստեղծվել է Երևանի նահանգը, որը կազմված էր Երևանի, Նախիջևանի, Ալեքսանդրապոլի, Նոր Բայազետի և Օրդուբադի գավառներից։ Արևել յան Հայաստանի մյուս շրջանները մտել են Թիֆլիսի և Ելիզավետապոլի նահանգների մեջ:
1925 –ծնվել է կենսաֆիզիկոս Սպարտակ Հովհաննիսյանը։
1945 –ծնվել է հայաստանցի սկավառականետորդ և գունդ հրող Ֆաինա Մելնիկը։
1960 –վախճանվել է արձակագիր, թարգմանիչ Վիվան։
1961–վախճանվել է նկարիչ Միքայել Արուտչյանը։
1976– վախճանվել է հանրաճանաչ դերասան Դավիթ Մալ յանը:
1978– ծնվել է լիբանանահայ երգչուհի Այլին Խաչատուրյանը:
1984 –վախճանվել է ճարտարապետ Էդուարդ Սարապյանը։
1988 –ծնվել է ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանը։
1992– տեղեկություն ստանալով, որ ռուսները նախատեսում են Ադրբեջանից Ռուսաստան տեղափոխել ռազմական ավիատեխնիկան, ռուսական ռազմաբազայի օդանավակայան են ներխուժել ադրբեջանցիների զինված խմբավորումներ, ինչի հետևանքով առգրավվել են 5 МиГ–25РБ և 11 Су– 24МР ինքնաթիռներ։
2008 –վախճանվել է շախմատի գրոսմայստեր Կարեն Ասրյանը։
2009– ամբողջությամբ կրելով դատավճռով սահմանված 1,5 տարվա ազատազրկման պատիժը՝ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլ յանը:
2011–կարկուտը զգալի վնասներ է հասցրել Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի մի քանի գյուղերի ցանքատարածություններին:
2017–ԿԸՀ–ն հաստատել է Երևանի ավագանու ընտրության արդյունքները. իշխող Հանրապետականի 46 անդամի հետ նոր ավագանի են անցել նաև երկու ընդդիմադիր խմբակցություններ՝ «Ելք»–ը՝ 14 անդամով, ու «Երկիր ծիրանին»՝ 5 անդամով։
2018– Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Եպիսկոպոսաց ժողով, որտեղ որոշվել է, որ կաթողիկոսի հրաժարականը պահանջելը հանդիսանում է արտաքին և բռնի միջամտությամբ պարտադրված հակականոնական գործողություն։
2019–Հայաստանի 23 համայնքում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
ԱՇԽԱՐՀ
53 –Հռոմի կայսր Ներոնը ամուսնացել է Կլավդիայի դստեր՝ Օկտավիայի հետ։
62 –Ներոնի հրամանով սպանվել է իր առաջին կինը՝ աքսորված Օկտավիան։
68– ինքնասպան է եղել Հռոմի կայսր Ներոնը:
721 –Թուլուզի ճակատամարտում Էդդի Մեծը ջախջախել է մավրերին։
1534 – Ժակ Քարտիեն հայտնաբերել է Սուրբ Լավրենտիոս գետը։
1672– ծնվել է ռուս նշանավոր կայսր Պետրոս 1–ինը։
1719 – Պետրոս 1–ինը Ռուսաստանը բաժանել է նահանգների և շրջանների։
1793 –արգելվել է ստրուկների ներկրումը Վերին Կանադա։
1812 –ծնվել է գերմանացի աստղագետ Յոհան Գալլեն։
1822 –ԱՄՆ–ում Չարլզ Գրեմը արտոնագրել է առաջին արհեստական ծնոտը։
1840– ծնվել է վրացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, վրաց նոր գրականության և գրական նոր լեզվի հիմնադիրներից մեկը՝ Ակակի Ծերեթելին:
1870– վախճանվել է անգլիացի հայտնի գրող Չարլզ Դիքքենսը:
1873– բացումից 16 օր անց Լոնդոնում հրդեհից ամբողջովին այրվել է Ալեքսանդրա պալատը։
1889– Հռոմում Ջորդանո Բրունոյի մահապատժի վայրում (նրան այրել են խարույկի վրա) բացվել է նրա հուշարձանը:
1934 –լույս է տեսել Դոնալդ Դակի մասնակցությամբ առաջին մուլտֆիլմը։
1945 – ծնվել է ամերիկացի դերասան, երգիչ և ռեժիսոր Ջոնի Դեփը։
1959 –ջուրն է իջեցվել բալիստիկ հրթիռներով զինված առաջին ամերիկյան սուզանավը՝ «Ջորջ Վաշինգտոնը»։
1967 – Վեցօրյա պատերազմի ընթացքում Իսրայելը Սիրիայից գրավել է Գոլանի բարձունքները: ԽՍՀՄ–ը խզել է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ։
1995 –Սոչիում Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչման և Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը ստորագրել են Սևծովյան նավատորմը բաժանելու մասին համաձայնագիրը։
2002 –Մոսկվայի Մանեժնի հրապարակում Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի պարտությունից հետո տեղի է ունեցել ֆուտբոլային ֆանատների մասնակցությամբ ծեծկռտուք։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում