ԱրարատԲանկը՝ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի պարտատոմսերի տեղաբաշխող
Общество2022թ․-ի հունիսի 21-ից հունիսի 27-ը ընկած ժամանակահատվածում ԱրարատԲանկը կտեղաբաշխի «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային դրամային և դոլարային պարտատոմսերը։
Տեղաբաշխումն իրականցվելու է ստանդարտ փակ աճուրդի եղանակով։ Ընդորում, նախորդ տեղաբաշխման օրվա չտեղաբաշխված մնացորդը տեղափոխվելու է հաջորդ տեղաբաշխման օր մինչև ամբողջական ծավալի տեղաբաշխումը։
«Ի դեպ, տեղաբաշխման աճուրդի յուրաքանչյուր օրվա արդյունքները հրապարակվելու են ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ և «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պաշտոնական ինտերնետային կայքերում՝ www.araratbank.am, www.finca.am», - նշել է ԱրարատԲանկի Ներդրումային ծառայությունների վարչության ղեկավար Անահիտ Շաքարյանը։
Ինչպես տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից, տեղաբաշխվելու են 12,5% արժեկտրոնային տարեկան եկամտաբերությամբ, 250,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով և 6,5% արժեկտրոնային տարեկան եկամտաբերությամբ, 2,500,000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսեր։
Մեկ դրամային պարտատոմսի անվանական արժեքը կկակզմի 10,000 ՀՀ դրամ, իսկ մեկ դոլարային պարտատոմսի անվանական արժեքը՝ 25 ԱՄՆ դոլար։ Թե՛ դրամային, թե՛ դոլարային պարտատոմսերի շրջանառության ժամկետը՝ 24 ամիս։