«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել
Общество«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին շրջանում սոցիալական ցանցերի միջոցով տարածվող՝ Ընկերության «բաժնետոմսերի ձեռքբերման, նախագծերում ներդրումներ կատարելու միջոցով շահույթ ստանալու» մասին տեսահոլովակները «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ որևէ առնչություն չունեն։
«Ընդ որում՝ նման կեղծ տեսահոլովակների հեղինակները ապօրինաբար օգտագործում են Ընկերության պաշտոնական ապրանքանիշը՝ թյուրիմացության մեջ գցելով սոցիալական ցանցերի օգտատերերին։