Երևանում տրոլեյբուսի էլեկտրահաղորդիչի ձողը պոկվել և վնասել է Mercedes-ը. բժիշկները պայքարում են վերջինիս վարորդի կյանքի համար
ОбществоԱյսօր՝ հունիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 19:40-ի սահմաններում, թիվ 15 երթուղին սպասարկող 017 համարի տրոլեյբուսը՝ Սեբաստիա փողոցում ընթանալիս, էլեկտրահաղորդիչի ձողը պոկվել և ընկել է նրա ետևից ընթացող Mercedes E-340 մակնիշի ավտոմեքենայի դիմապակու վրա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ձողի ընկնելու հետևանքով Mercedes-ի վարորդը որովայնի հատվածում վնասվածք է ստացել և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ շտապ սկսել են վիրահատել:
Պարեկային ծառայությունը պարզում է տրոլեյբուսի վարորդի և հիվանդանոց տեղափոխված՝ Mercedes-ի վարորդի ինքնությունը: