«Մեծ թափով» գծանշման աշխատանքներն ինչ-որ չեն երևում. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
Դեռևս մայիսի 30-ին Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն տարածեց, թե «արդեն մի քանի օր է՝ մայրաքաղաքում մեկնարկել են գծանշման աշխատանքները: Ավելին, քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը նշել էր, թե «այս տարի մի քիչ ուշ սկսեցինք՝ հաշվի առնելով եղանակային պայմանները, բայց հիմա մեծ թափով ընթանում են աշխատանքները»:
Անցել է 40 օրից ավելի ժամանակ, իսկ քաղաքում «մեծ թափով» ընթացող աշխատանքների արդյունքները չեն երևում, գծանշ ված չեն փո ղոց ն ե ր ի գերակշիռ մասը, այդ թվում՝ ոչ միայն, այսպես կոչված, ծայրամասային համայնքներում, այլև հենց կենտրոնում: Այս հանգամանքն առաջացնում է վարորդների զայրույթը և մեծացնում է վթարների հավանականությունը:
Քաղաքապետարանը տեղեկացնում էր, որ «ընթացիկ տարում ավելի քան 1 մլն գծամետր 10 և 15 սմ լայնությամբ գծանշում կարվի, ձեռքով աշխատանքների ծավալը, որը հիմնականում ներառում է սլաքների, ճանապարհային նշանների ու հետիոտնային անցումների գծանշումը, կկազմի 768656 գծամետր»:
Նման տեմպերով շուտով որպես գործ չանելու արդարացում նորից գուցե նշվեն եղանակային վատ պայմանները, այս անգամ՝ աշնանային:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում