Քանի մարդ է այսօր մասնակցել ընդդիմության հանրահավաքին. ԻՔՄ-ի հաշվարկը
ОбществоԱյսօր՝ հունիսի 14-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը 19:30-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:02-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 3750 մարդ:
Հարկ է նշել, որ հանրահավաքի որոշ մասնակիցներ, հավանաբար, տեսանելի չեն՝ ծառերի կամ վրանների տակ գտնվելու պատճառով:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։