Հայ գործարարների փակ ակումբն ակտիվացել է. լուրջ ներդրումներ են սպասվում
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
Հայաստանում գործում է Club Capital-ը՝ գործարարների (կապիտալիստների) փակ ակումբը, որին միանալով` խոշոր և միջին բիզնեսի սեփականատերերն ավելացնում են իրենց կապիտալը, ակտիվները և հնարավորությունները։
«Փաստ» թերթի տեղեկություններով, ակումբին արդեն իսկ միացել են բավական թվով հաջողակ գործարարներ: Հայաստանյան յուրաքանչյուր բիզնեսի զարգացում կարևոր նշանակություն ունի մեր երկրի համար՝ հաշվի առնելով առկա ծանր սոցիալ-տնտեսական վիճակը: Ամենավերջին հաջողությունները, որ արձանագրել են այս ակումբի անդամները, բավականին տպավորիչ են:
Մասնավորաբար, ակումբի անդամ է Priject Inter-Invest ընկերության համահիմնադիր Դավիթ Հարությունյանը, որը պայմանագիր է կնքել ֆրանսիական հանրահայտ ACCOR հյուրանոցային ցանցի հետ: Ըստ այդմ, Ծաղկաձորում գտնվող Golden Palace հյուրանոցը այսուհետ կաշխատի նշյալ ցանցի հետ ֆրանշիզայով։ Մեր տեղեկություններով, ըստ այդ համագործակցության, նաև նախատեսվում է կառուցել հյուրանոց Սևանում և բացել շուրջ 1000 նոր աշխատատեղ։
«Արտլանչի» սեփականատեր Բակուր Մելքոնյանը հիմնել է նոր ֆորմատով բալանսավորված սննդի կետ՝ Eatn'act, որի հանդիսավոր բացումը նախատեսված է շատ շուտով: Ի դեպ, ըստ տեղեկությունների, Բակուր Մելքոնյանը նպատակ ունի այս բրենդը արտահանել և դարձնել միջազգային սննդի ցանց։ Կարեն Հարությունյանը պաշտոնապես բացել է Չինաստանի խոշորագույն ընկերություններից մեկի՝ Dongfeng -ի ավտոսրահը Հայաստանում:
Ավտոսրահում ցուցադրված են երեք մոդելի մեքենաներ, որոնցից մեկը էլեկտրական է: Հետագայում սրահը կհամալրվի նոր մոդելի մեքենաներով, որոնց գերակշիռ մասը կլինի էլեկտրական: Արման Հարությունյանը, որը Cole Haan և Levi's աշխարհահռչակ բրենդները ներկայացնող Free Style ընկերության հիմնադիրն է, օրեր առաջ բացել է Cole Haan խանութ սրահի նոր մասնաճյուղ Վրաստանում՝ Թբիլիսի մոլում: Ապագայում կա նպատակ ևս մեկ խանութ-սրահ բացել Թբիլիսիում և Բաթումում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում