Զելենսկին ողջունել է Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու ԵՀ-ի որոշումը
Международные новостиՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին գոհ է Եվրահանձնաժողովի մոտեցումից՝ Ուկրաինային տրամադրել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ: Նա շնորհակալություն է հայտնել եվրոպական այդ կառույցի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին և մյուս ներկայացուցիչներին, որոշումն անվանել է պատմական:
Կիևի՝ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցը դեռ պետք է միաձայն հաստատվի Եվրամիությունում: Կան ենթադրություններ, որ այն կհաստատվի: Դա են վկայում Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարների աջակցող հայտարարությունները:
Եվրամիությունը պատրաստ է Ուկրաինային տրամադրել ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ, քանի որ այժմ այդ երկրի տարածքում ռազմական գործողություններ են ընթանում՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Ուկրաինան չէր կարող դառնալ ԵՄ անդամության թեկնածու: Բայց մենք դա անում ենք, քանի որ այնտեղ պատերազմ է ընթանում»,- նրա խոսքերը մեջբերում է BFMTV-ն:
Մակրոնը նշել է, որ Կիևը պետք է երկար ճանապարհ անցնի Եվրամիության լիարժեք անդամ դառնալու համար։