Ուկրաինան ստիպված է վառելիք գնել Բելգիայից և Նիդեռլանդներից
Международные новостиՈւկրաինան ստիպված է վառելիք գնել Բելգիայից և Նիդեռլանդներից՝ վառելիքի սղության պատճառով։
Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը։ Նրա խոսքով՝ նախկինում օգտագործվել են երկրին ամենամոտ նավահանգիստները՝ Լեհաստանն ու Ռումինիան։
Մինչ հատուկ գործողության մեկնարկը Կիևը ԵՄ-ից ներկրում էր վառելիքի ընդամենը 5%-ը, այժմ այդ ցուցանիշը 100% է։
Բացի այդ, ըստ թերթի, պակասը հանգեցրել է բազմաթիվ գազալցակայանների փակմանը ողջ երկրում։ Դրա պատճառով վարորդները ստիպված են լինում շատ ժամեր հերթեր կանգնել, իսկ գազալցակայանները սահմանափակումներ են դնում բենզինի վաճառքի վրա։