ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կա տուժած
ОбществоԳեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 19-ին, ժամը 00։02-ին ահազանգ է ստացել, որ Ծովազարդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 18-րդ կմ-ին, բախվել են ЗиЛ մակնիշի բեռնատարը (կունգ) (վարորդ՝ Գ․ Ս․) և «ВАЗ- 2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Վ․, ծնված 1989 թ․), ինչի հետևանքով վերջինիս վարորդը, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, հոսպիտալացվել է Գավառի բժշկական կենտրոն։
Նշվում է, որ հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։