«Նիկոլ = մահ», արնանման հետքեր և ինքնաձիգներ` ՔՊ գրասենյակի դիմաց (տեսանյութ)
TVԸնդդիմությունը ՔՊ գրասենյակի մոտ խաղալիք ինքնաձիգներ և կարմիր ներկ լցրեց:
«Այս իշխանության օրոք մենք տեսել ենք համաճարակ, հազարավոր մահեր, պատերազմ, հազարավոր նահատակներ, տեսել ենք նաև այն սոցիալական բեռը, որն ամեն օր ծանրանում է մեր հայրենակիցների ուսերին։ Այսօր արդեն այն «բեսպրիդելն» է, որ ՔՊ–ական իշխանությունը սերմանում է ամբողջ երկրում։ Ամեն օր սպանություններ են, կրակահերթեր են, հարուցվող քրեական գործեր»,– նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։