ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՀՈՒՆԻՍԻ). Հայտնի են դարձել արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Յոգայի միջազգային օր, Սկեյթբորդինգի միջազգային օր, Դանիա և Գրենլանդիա՝ Ազգային օր, Կանադա՝ Աբորիգենների ազգային օր, Չինաստան՝ Վիշապային նավակների օր, Ֆրանսիա՝ Երաժշտության օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1918- Անդրանիկը, ջախջախելով Արաքս գետի կամուրջը պահպանող թուրքական ջոկատը, անցել է իրանական սահմանը և մտել Ջուլֆա։
1919-տեղի են ունեցել Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին և միակ խորհրդարանական ընտրությունները։ Ընտրվել է խորհրդարանի 80 անդամ (այդ թվում՝ 3 կին), որոնցից 72-ը ՀՅԴ անդամ, 4-ը՝ էսեռ, 1-ը՝ անկուսակցական, 2-ը՝ թուրք-թաթար, 1-ը՝ եզդի:
1925- տեղի է ունեցել Շիրակի ջրանցքի հանդիսավոր բացումը։
1933-վախճանվել է բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանը:
1942- վախճանվել է բանաստեղծ Թաթուլ Հուրյանը:
1988-ԼՂԻՄ մարզային խորհրդում բարձրացվել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու հարցը:
1992– զոհվել է մասնագիտությամբ ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանը։ - ստեղծվել են Հայաստանի ոստիկանության զորքերը:
1994 - սկսել է եթեր հեռարձակվել «Շանթ» հեռուստատեսությունը։
2000-վախճանվել է ամերիկահայ կոմպոզիտոր Ալան Հովհաննիսյանը:
2001-Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի աշխարհագրական ընկերության շենքից գողացել են Հովհաննես Այվազովսկու «Արևի խավարումը» կտավը:
2003-նորընտիր խորհրդարանի ամենամեծ՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար է դարձել Գալուստ Սահակյանը:
2009-Համաներման մասին Ազգային ժողովի հունիսի 19-ի որոշման հիման վրա դատարանի դահլիճից ազատ է արձակվել 2008 թվականի հետընտրական իրադարձությունների առնչությամբ մեղադրվող ընդդիմադիր 4 գործիչ:
2011-Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը վերընտրվել է ռեկտորի պաշտոնում:
2014-«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնության անդամները դատարան հայց են ներկայացրել՝ վիճարկելով շենքի տեղափոխման հարցը։
2016-Տավուշի մարզի գյուղերի բնակիչները շուրջ մեկ ժամ փակ են պահել Նոյեմբերյան - Երևան մայրուղին՝ բողոքելով համայնքների միավորման դեմ:
2018- «օրենքով գողեր» և «քրեական հեղինակություններ» համարվող երեք տասնյակ անձանց բնակարաններում խուզարկություններ կատարելու ժամանակ զենք և թմրամիջոցներ առգրավելուց հետո ոստիկանությունը ձերբակալել է «Ալո» մականունով Ալեքսանդր Մակարյանին և «Մասիվցի Անդիկ» մականունով Անդրանիկ Հարությունյանին:
2019- Թեղուտի և Շնողի բնակիչները փակել են Թեղուտ տանող ճանապարհը՝ պահանջելով, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն կատարի իր խոստումը, այն է՝ առաջնահերթության կարգով ընկերությունում աշխատանքի ընդունի համայնքի բնակիչներից։
2021-հայտնի են դարձել նախօրեին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: ԱԺ են անցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները:
ԱՇԽԱՐՀ
1582-մեծանուն ճապոնացի զորահրամանատար Օդա Նաբունագան իրականացրել է սեպպուկու (խարակիրի)՝ գերի չընկնելու համար:
1633– Գալիլեո Գալիլեյը դատապարտվել է ինկվիզիցիայի կողմից։
1640– ծնվել է գերմանացի նշանավոր մաթեմատիկոս, ֆիզիկոս, փիլիսոփա Լայբնից Գոթֆրիդ Վիլհելմը։
1749-Կանադայում հիմնադրվել է Գալիֆակս քաղաքը (այն ժամանակ՝ Չեբուկտո):
1788– սկսվել է Ռուս-շվեդական պատերազմը։
1840– ծնվել է վրացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Ակակի Ծերեթելին։
1868– Մյունխենի թատրոնում կայացել է Ռիխարդ Վագների «Նյուրնբերգի մայսթերզինգերներ» օպերայի պրեմիերան։
1874-վախճանվել է շվեդ ֆիզիկոս, աստղագետ, սպեկտրոսկոպիայի հիմնադիր, Արեգակի վրա թթվածին հայտնաբերած Անդերս Յոնաս Անգստրեմը:
1893-Չիկագոյում սկսել է գործել առաջին «Սատանայի անիվ» կարուսելը:
1915- Կունցևո ամառանոցում Կազեմիր Մալևիչը ստեղծել է իր հանրահայտ «Սև քառակուսի» կտավը, որը ներկայումս հանդիսանում է համաշխարհային ավանգարդիստական շարժման «սրբապատկերը»:
1905 – ծնվել է ֆրանսիացի էկզիստենցիալիստ փիլիսոփա, վիպագիր և քննադատ Ժան Պոլ Սարտրը։
1920– տեղի է ունեցել համր կինոյի ժամանակաշրջանի աստղեր Դուգլաս Ֆերբենքսի և Մերի Փիքֆորդի հարսանիքը։
1941-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքերը ստացել են «Բարբարոսա» հարձակման պլանը իրականացնելու պայմանական ազդանշան, ԽՍՀՄ-ի տարածքում սկսել են գործել դիվերսիոն խմբեր, իսկ գերմանական նավատորմը սկսել է Ֆիննական ծոցի ականապատման աշխատանքները:
1948-ԳՖՀ-ում շրջանառության մեջ է դրվել նոր արժույթ՝ գերմանական մարկը:
1962-ծնվել է խորհրդային երաժիշտ, երգիչ, «Կինո» ռոք խմբի հիմնադիր Վիկտոր Ցոյը:
2004-Շամիլ Բասաևի ղեկավարությամբ չեչեն գրոհայինները զինված հարձակում են գործել Ինգուշեթիայի վրա:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում