Telegram-ը «բռնվել» է Google-ին տվյալներ փոխանցելու մեջ
ОбществоTelegram Premium-ի օգտատերերի ձայնային հաղորդագրությունները Google են ուղարկվում դրանց բովանդակությունը տեքստի վերածելու համար։ Սրան ուշադրություն է դարձրել Habr կայքի հեղինակը, որը ներկայանում է snaker4 նիկով։
Snaker4-ը նկատել է, որ օգտատիրական համաձայնագրի 7.4 կետը նշում է, որ ձայնային հաղորդագրությունն ուղարկվում է «Google LLC, subsidiary of Alphabet Inc.»-ին, եւ այդ կետի համաձայն՝ Telegram-ն օգտագործում է «երրորդ կողմի» տեխնոլոգիան աուդիոհաղորդագրությունների վերծանման համար։
«Այս տեխնոլոգիան դեռեւս զարգանում է, եւ չկա որեւէ երաշխիք, որ յուրաքանչյուր ձայնային հաղորդագրություն, որը դուք փորձում եք վերածել տեքստի, ճիշտ կվերծանվի կամ կվերծանվի առհասարակ։ Այս տեխնոլոգիայի ճշգրտությունը եւ հասանելիությունը կախված են երրորդ կողմից (Google LLC, Alphabet Inc.-ի դուստր ընկերություն), եւ մենք չենք կարող երաշխավորել, որ այն միշտ այդպիսին կլինի»,- նշվել է օգտատիրական համաձայնագրում։
Բոլոր օգտատերերը չէ, որ սա միանշանակ են ընդունել։ Օրինակ, «Բեկդոր» Telegram-ալիքի հեղինակը գրել է, որ առաջ է գալիս հավանականություն, որ Google-ը կլսի աուդիոհաղորդագրությունները։
Նա նաեւ նշել է, որ գաղտնի չաթերում վերծանման գործառույթը հասանելի չէ։ Հավանաբար, հենց այն պատճառով, որպեսզի երրորդ կողմը չկարողանա վերծանել դրանց բովանդակությունը։