Չալաբյանի դեմ կալանքը կիրառել են որպես պատիժ. Ժաննա Ալեքսանյան
Общество«Ջհանգիրյանի գաղտնալսումը դատախազությունը 2 օր առաջ է ուղարկել Քննչական կոմիտե, որպեսզի քննություն կատարվի: Եվ առանց քննության չեն կարող Ջհանգիրյանին կալանավորել: Ես չգիտեմ՝ դատարանն ինչ եզրահանգման է գալու, հանցակազմ տեսնելու է, թե չի տեսնելու, բայց ամեն դեպքում, չեմ կարծում, որ կալանքը պետք է կիրառել՝ առանց խափանման միջոցի փոփոխության:
Իսկ Չալաբյանի դեպքի վերաբերյալ մենք մեր կայքում հրապարակումներ ունենք: Մենք պետք է սպասենք, տեսնենք ինչ հիմնավորումներ կներկայացվեն քննության ընթացքում, բայց ինքս՝ որպես իրավապաշտպան, դեմ եմ Չալաբյանի կալանավորմանը: Ես կարծում եմ, որ բացարձակապես կարիք չկար նրան կալանավորելու, առավել ևս, եթե հիմքն այն է, որ նա կարող էր ազդել քննության ընթացքի վրա: Հայաստանում սովորաբար կալանքը կիրառում են որպես պատիժ, և ես կասկածներ ունեմ, որ Չալաբյանի դեմ հենց որպես պատիժ են կիրառել կալանքը, կարող էին և չկալանավորել: Ես կարծում եմ, որ Չալաբյանը պետք է ազատության մեջ լինի»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը: