Սևանում կբացվեն հանրային լողափեր․ երբ գործին մոտենում են սրտացավ մարդիկ
ОбществоՀուլիսի 1-ից Սևանում գործելու է 3 հանրային լողափ։ Ավանդաբար հանրային լողափերը Սևանում համարվում էին ամենավատ ափերը՝ հաշվի առնելով, որ դրանք անվճար էին և կարող էին օգտվել հանրության ավելի կարիքավոր խմբերը։ Մշտապես այդ տարածքներում իրենց հանգիստը անցկացնող մարդիկ ընդգծում էին առկա խնդիրները, նշում, որ չկան բավարար պայմաններ, իսկ իշխանությունները տարիներ շարունակ ջանք չէին թափում հանրային լողափերը բարեկարգելու ուղղությամբ։
2021 թվականից, սակայն, հանրային լողափերը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ կնքված պայմանագրի համաձայն՝ պատկանում է «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությունների խմբին, և այդ ընկերությունն է իրականացրել հանրային լողափերի սպասարկումը։ Ամբողջությամբ վերակառուցվել է ավտոկայանատեղին, վերանորոգվել են ճանապարհները, կառուցվել շվաքարաններ, հանդերձարաններ, սանհանգույցներ և հարմարեցվել է բոլոր մարդկանց հանգստի համար։
Ականատեսների վկայությամբ, որոնք արդեն եղել են այդ ծովափերում, ծանոթացել պայմաններին, առաջին անգամ է, որ չտեսնված, հրաշալի սպասարկում է իրականացվում, և առաջին անգամ է, որ լողափերը հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ «Կյանքն առանց սահմանափակումների» կարգախոսով։ Կառուցվել են թեքահարթակներ, որոնք թույլ են տալիս նույնիսկ անվասայլակներով մտնել լիճ, վայելել սառը ջրի բերկրանքը։
Տարիներ շարունակ «Սևան ազգային պարկը» եղել է Հայաստանի բնակչության հանգստի ամենասիրելի վայրերից մեկը, սակայն հաշմանդամություն ունեցող անձինք մշտապես զրկված են եղել Սևանից օգտվելու հնարավորությունից, իսկ այս տարի կարծես փոխվել է ամբողջ իրավիճակը, մարդիկ կարող են հանգստանալ, օգտվել ծառայություններից, իսկ այն, որ նույնիսկ վճարովի և անուն հանած լողափերը իրենց հնարավորություններով այլևս զիջում են հանրային լողափերին, կարելի է զարմանալ։
Տարածքի մաքրությունն ու անվտանգությունը, ստեղծված հնարավորությունները, բացօթյա տաղավարներն ու խաղահրապարակները շատ ավելի լավն են, քան վճարովի լողափերինը։ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությունների խումբը լրջորեն է մոտեցել կնքված պայմանագրին, իսկ ընկերության սեփականատեր Նարեկ Նալբանդյանի ներդրումների շնորհիվ, հանրային լողափերն այլևս ոչ թե ամոթի և աղբի համադրություն են, այլ իրականում իսկական քաղաքակիրթ հանգստի գոտի։ Այս ամենը վկայում է, որ հանրության համար կարևորագույն նախաձեռնությունները պետք է վստահել այն մարդկանց, ովքեր սրտացավ են և պատասխանատու կերպով են մոտենում իրենց պարտականությունների կատարմանը։
Սարգիս Պետրոսյան