Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ երկրների անվտանգությունը հոգալու անհրաժեշտության մասին
Международные новостиԵլույթ ունենալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Միութենական պետության և ՀԱՊԿ այլ երկրների անվտանգությունը հոգալու անհրաժեշտության մասին։
Այդ կապակցությամբ Պուտինն առաջարկել է հանձնարարել երկու երկրների գլխավոր շտաբի պետերին և պաշտպանության նախարարություններին մշակել համապատասխան դետալները:
«Ես առաջարկում եմ պաշտպանության նախարարություններին և գլխավոր շտաբների պետերին հանձնարարել մշակել բոլոր դետալները, որոնք կապված են այս համատեղ աշխատանքի հետ»,- ասել է նա։
Լուկաշենկոն աջակցել է այս առաջարկին։