Չինացի գիտնականները թաքցրել են «այլմոլորակային քաղաքակրթության ազդանշանների» վերաբերյալ տվյալները
КультураՉինաստանի Ժողովրդական Հանրապետության գիտության և տեխնիկայի նախարարության պաշտոնական տեղեկագրում հրապարակված տիեզերքից ազդանշանների մասին տեղեկատվությունը հեռացվել է առանց բացատրության։ Նախկինում այն ուշադրություն էր գրավում, քանի որ հեղինակները չէին բացառել, որ այդ ազդանշանները կարող են վկայել այլմոլորակային քաղաքակրթության գոյության մասին, գրում է MK.ru-ն։
Այնուամենայնիվ, գիտնականները չեն բացառում ազդանշանի ծագման այլ վարկածներ։
Մինչ օրս մարդկության տրամադրության տակ չկա մեկ ուղղակի ապացույց, որ այլ քաղաքակրթություններ գոյություն ունեն տիեզերքում, այնուամենայնիվ, ոչ բոլոր փորձագետներն են համոզված, որ երկրայիններն իսկապես միակ բանական էակներն են դիտելի Տիեզերքում: Փորձելով բացատրել համեմատաբար վերջերս հայտնաբերված որոշ երևույթներ` որոշ գիտնականներ որպես ենթադրություն արդեն իսկ անվանել են այլմոլորակայինների գործունեությունը, նույնիսկ եթե նման վարկածները հիմնական չեն համարվում։