Իրանը և Թուրքիան կընդլայնեն զբոսաշրջային կապերը
Международные новостиԻրանն ու Թուրքիան հանդիպում են անցկացրել զբոսաշրջային կապերն էլ ավելի խթանելու նպատակով, այս մասին հայտարարել է Թեհրանի զբոսաշրջության վարչության ղեկավար Փարհամ Ջանֆեշանը, հաղորդում է Mehr-ը։
Փարհամ Ջանֆեշանը հայտնել է, որ հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի Բաթման նահանգի պետական և մասնավոր հատվածի պաշտոնյաներ։
Նա հավելել է, որ Թեհրանում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են մայրաքաղաքի կարողությունները արհեստագործության ոլորտում, մասնավորապես, ապակու արտադրության ոլորտում, ինչպես նաեվ մշակութային, պատմական եւ բնական տեսարժան վայրերը՝ Բաթման նահանգից զբոսաշրջիկներին ներգրավելու համար: