«Qnet»-ը շատ ավելի վտանգավոր է իր ցանցով և ուղղվածությամբ, քան որոշ կրոնական կազմակերպություններ
Блог
«Ամերիաբանկ»-ը հայտնում է, որ վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում մի շարք գրասենյակներ է բացել և բավականին լայնամասշտաբ գործունեություն է իրականացնում Qnet կազմակերպությունը:
Հիմք ընդունելով նշված կազմակերպության գործունեության վերաբերյալ ինչպես առաջատար արտասահմանյան երկրների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների դիրքորոշումը` կոչ ենք անում զերծ մնալ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի միջոցով կամ մասնակցությամբ Qnet կազմակերպության հետ գործարար հարաբերություններ հիմնելուց կամ որևէ գործարք կատարելուց, քանի որ վերոնշյալ կազմակերպության հետ համագործակցությունը լի է լուրջ ֆինանսական կորուստներ կրելու ռիսկով:
Ձեր կողմից գործարքի կատարումը պնդելու և այն փաստացի կատարելու դեպքում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն որևէ պատասխանատվություն չի կարող կրել Ձեր և Qnet կազմակերպության միջև ծագող հնարավոր դատական և արտադատական վեճերի համար:
http://www.ebank.am/?p=article&id=1401#sthash.DgD7HnWg.dpuf
http://www.ameriabank.am/PressContent.aspx…
https://www.cba.am/…/analysis_on_fraud_through_business_pro…
https://www.cba.am/…/Analysis_on_Mass_Marketing_Fraud_arm.p…
Ալմաստ-Ալլա Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը