ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՀՈՒՆԻՍԻ). Ստորագրվել է Վերսալյան պայմանագիրը. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Ղազախստան՝ Կապի ու տեղեկատվության աշխատողների օր, Լեհաստան՝ 1956 թվականի Պոզնանի դեպքերի հիշատակի օր, Ուկրաինա՝ Սահմանադրության օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1292– Եգիպտոսի սուլթան Մելիք Աշրաֆը, որն արդեն գրավել էր խաչակիրների վերջին հենակետը Մերձավոր Արևելքում` Աքքա քաղաքը, հարձակվել և գրավել է հայոց կաթողիկոսի նստավայրը` Հռոմկլան, գերի վերցրել Ստեփանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսին և քաղաքի բնակչությանը ու շարժվել դեպի Սիս:
1877–Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Արշակ Տեր-Ղուկասովի ղեկավարած հայկական զորքերը ազատագրել են Բայազետը:
1918-Հայ-թուրքական պատերազմի ժամանակ թուրքական հրամանատարությունը Նախիջևանի նահանգ է ուղարկել Կովկասի 2-րդ դիվիզիան։
1937-վախճանվել է խորհրդային պետական և կուսակցական գործիչ Ամատունի Ամատունին:
1970-Երևանի կենդանաբանական այգուց փախել է Վովա փիղը:
1988-Մոսկվայում սկսվել է ԽՄԿԿ 19-րդ համաժողովը, որտեղ հայկական և ադրբեջանական կողմերը արտահայտել են իրենց տեսակետները Ղարաբաղի հարցով, սակայն Գորբաչովը կրկին շեշտել է սահմանների անխախտելիության պահպանման անհրաժեշտությունը:
1992- Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Մոնթե Մելքոնյանի ղեկավարությամբ հայկական զինված ուժերը ազատագրել են Ճարտար, Մաճկալաշեն և Կարմիր շուկա բնակավայրերը:
2001-Հռոմի պապն այցելել է 1363 թվականին կառուցված Լվովի «Սուրբ Աստվածածնի վերափոխման» հայկական եկեղեցի:
2003-Երևանի կանաչ գոտիների պահպանությանն ուղղված հասարակական կազմակերպությունների կոալիցիան բողոքի երթ է կազմակերպել դեպի քաղաքապետարան՝ ընդդեմ մայրաքաղաքին սպառնացող անապատացման:
2011- Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովում Ռադիկ Մարտիրոսյանը վերընտրվել է ԳԱԱ նախագահի պաշտոնում:
2017-կեսօրին մոտ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Դամասկոս - Երևան երթուղով առաջին օդանավը։
2018- փակվել են Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները: Ջերմուկ քաղաքի, ինչպես նաև հարակից գյուղերի մի խումբ բնակիչներ ու բնապահպաններ պահանջել են դադարեցնել աշխատանքները հանքում:
2019- Կարմիր խաչի ներկայացուցիչների միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը մեկական ձերբակալվածներ են փոխանակել Իջևանի Կայան բնակավայրի մոտ:
ԱՇԽԱՐՀ
550-Կոստանդնուպոլսում օծվել է Առաքյալների եկեղեցին:
1098– Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ խաչակիրները Անտիոք քաղաքի մոտ ջախջախել են մուսուլմաններին:
1119- Իլ Գազիի ղեկավարած մուսուլմանական բանակը ջախջախել է Անտիոքի ռեգենտ Ռոջեր Սալերսկու բանակը:
1569-ստորագրվել է Լյուբլինսկյան ունիան, որով միավորվել են Լեհական թագավորությունը և Լիտվական մեծ կոմսությունը:
1577– ծնվել է ֆլամանդացի գեղանկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսը:
1635-ֆրանսիացիները Կարիբյան ծովում հիմնել են Գվադելուպա գաղութը:
1712– ծնվել է ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, գրող, լուսավորիչ Ժան Ժակ Ռուսոն:
1812-Նապոլեոնի բանակը մտել է Վիլնա:
1868-Բուխարայի էմիրը ճանաչել է իրեն Ռուսաստանի վասալ: 1904-նորվեգական «Նորդժ» ուղևորատար նավը Ռոկոլլ կղզու մոտ խորտակվել է, որի արդյունքում զոհվել է 635 մարդ:
1914– «Երիտասարդ Բոսնիա» կազմակերպության անդամներից մեկը՝ Գավրիլո Պրինցիպը, սպանել է ավստրոհունգարական գահի ժառանգորդ Ֆրանց Ֆերդինանդին և նրա կնոջը: Ավստրո-Հունգարիան և Գերմանիան դեպքը որպես առիթ են օգտագործել Սերբիայի վրա հարձակվելու համար, ինչը և սկիզբ է դրել Առաջին համաշխարհային պատերազմին:
1919– ստորագրվել է Վերսալ յան պայմանագիրը, որով պաշտոնապես ավարտվել է Առաջին համաշխարհային պատերազմը:
1933-Մոսկվայում սկսվել են գնչուների ձերբակալություններ և աքսորումներ:
1967-Իսրայելը օկուպացրել է արևել յան Երուսաղեմը:
1996-Ուկրաինայի Գերագույն ռադան մեկ գիշերվա ընթացքում ընդունել է նոր Սահմանադրությունը:
1997-Մայք Թայսոնը երկու անգամ կծել է Էվենդեր Հոլիֆիլֆի ականջը, որի արդյունքում մենամարտը դադարեցվել է:
2001-Սլոբոդան Միլոշևիչը հանձնվել է Հաագայի դատարան ռազմական հանցագործությունների մեղադրանքով:
2004-ստեղծվել է Իրաքի ժամանակավոր կոալիցիոն կառավարությունը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում