Մակրոնը հրաժարվել է Ռուսաստանին «ահաբեկչության հովանավոր» հայտարարել
Международные новостиՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գերմանիայում G7-ի գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կոչը՝ Ռուսաստանի Դաշնությունը «ահաբեկչության հովանավոր» հռչակելու մասին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ինչ վերաբերում է ահաբեկչության հովանավոր որակվելու հարցին, ես ուզում եմ, որ ինձ ճիշտ հասկանան։ Ֆրանսիան չի կիսում այս մեթոդաբանությունը, քանի որ մենք միշտ ձգտում ենք առաջնորդվել իրավական մոտեցմամբ»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը։
Նախօրեին Զելենսկին ասել էր, որ խնդրել է ԱՄՆ-ին ճանաչել Ռուսաստանը որպես «ահաբեկչության հովանավոր երկիր»։ Նրա խոսքով, համապատասխան բանաձեւը հավանության է արժանացել ԱՄՆ Սենատի հանձնաժողովի կողմից, իսկ օրինական որոշում կարող է կայացնել Պետդեպարտամենտը։