Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում. հայրը գոմում հայտնաբերել է իր 15-ամյա տղայի կախված դին
ОбществоՀունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Մարտունու տարածաշրջանի գյուղերից մեկի բնակիչը ահազանգել է ոստիկանության Մարտունու բաժին և հայտնել, որ գյուղի ծայրամասում գտնվող գոմերից մեկում հակի թելից կախված վիճակում հայտնաբերել է իր որդու դին, հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքի վայր ժամանել ոստիկանները գոմում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ, 15-ամյա Շ. Բ.-ի դին: