ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՀՈՒՆԻՍԻ). Լուսնի առաջին լուսանկարները մոտ տարածությունից. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Գվատեմալա՝ Բանակի օր, Դանիա՝ Ալեքսանդրա արքայադստեր ծննդյան օր, Կոնգո՝ Անկախության օր, Սուդան՝ Հեղափոխության օր, Բելառուս՝ Տնտեսագետի օր, Սալվադոր՝ Բանկային աշխատողի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1895 –ծնվել է վիրաբույժ Ռուբեն Յոլ յանը։
1922– ծնվել է նկարիչ, լրագրող Ժակ Իխմալ յանը։
1944 –վախճանվել է թատրոնի և կինոյի դերասան Համբարձում Խաչանյանը, որի հայտնի դերերից են Բադալը «Նամուս» ֆիլմում և Դարչոն «Պեպո» ֆիլմում։
1954– ծնվել է Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։
1994 -Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Քուվեյթի հետ։
2005-Ստեփանակերտում կայացած ԼՂ նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում ընտրվել են խորհրդարանի ղեկավար մարմինները:
2012- Երևանի Կասյան փողոցում վերաբացվել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որը գործել է շաբաթ և կիրակի օրերին:
2018- ոստիկանությունը պահպանության տակ է առել Մանվել Գրիգորյանին և նրա հարազատներին պատկանող տները, իսկ Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել, ու խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
ԱՇԽԱՐՀ
1109 -վախճանվել է Լեոնի և Կաստիլիայի թագավոր Ալֆոնսո 6-րդ Խիզախը։
1520 -իսպանացի կոնկիստադորները նահանջել են Տենոչտիտլանից, այդ գիշերը հայտնի է «Թախիծի օր» անվանմամբ։
1736 -Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ կապիտուլ յացիայի է ենթարկվել Ազով քաղաքի թուրքական կայազորը, Ազովը վերջնականապես միացվել է Ռուսական Կայսրությանը։
1748 -ծնվել է ֆրանսիացի աստղագետ և գեոդեզիստ Ժան-Դոմինիկ Կասսինին, որը հայտնի է որպես Ֆրանսիայի առաջին ամբողջական քարտեզի կազմող։
1810 -Նապոլեոնը օկուպացված Հոլանդիան միացրել է Ֆրանսիական Կայսրությանը։
1889 -Փարիզյան խաղաղության համաժողովում ստեղծվել է Միջխորհրդարանական միությունը։
1893 -ՀԱՀ-ի Յախերսֆոնտեյն հանքում գտնվել է 995 կարատանոց «էկսելսիոր» ալմաստը։
1894– բացվել է Լոնդոնի Թաուեր բացովի կամուրջը։
1905– Ալբերտ Էյնշտեյնը հրապարակել է «Հարաբերականության տեսությունը»։
1908–Սիբիրի կենտրոնական հատվածում՝ Տունգուսկա և Լենի միացման հատվածի շրջանում, ընկել է հանրահայտ Տունգուսյան երկնաքարը։
1913 -սկսվել է Բալկանյան երկրորդ պատերազմը։
1925 –ծնվել է շվեյցարացի բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Ֆիլիպ Ժակոտեն։
1934- Գերմանիայում Հիտլերի հրամանով էսէսի ջոկատները անսպասելի հարձակում են սկսել գրոհային ջոկատների վրա, որի արդյունքում գրոհայինների ղեկավար Էրնստ Ռյոմը և այլ հրամանատարներ գնդակահարվել են առանց դատ ու դատաստանի։
1935 -Մոսկվայում տեղի ունեցած շքերթի ժամանակ Ստալինին առաջին անգամ անվանել են «պիոներների լավագույն ընկեր»։
1936 -վաճառքի է հանվել Մարգարեթ Միտչելի «Քամուց քշվածները» վեպի առաջին հրատարակությունը։
1945 -ԽՍՀՄ-ում վերականգնել են աշխատանքային արձակուրդները։
1948 - «Bell Laboratories» ընկերության գիտնական աշխատակիցներ Ուիլ յամ Շոկլին, Ուոլտեր Բրատտեյնը և Ջոն Բարդին հայտարարել են տրանզիստորի հայտնագործման մասին։
1956- հրապարակվել է ԽՄԿԿ Կենտկոմի «Անձի պաշտպամունքի և դրա հետևանքների վերացման մասին» որոշումը։
1960– Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը հռչակել է իր անկախությունը Բելգիայից։
1964 -ստացվել են Լուսնի առաջին լուսանկարները մոտ տարածությունից։
1966– ծնվել է ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ Մայք Թայսոնը։
1971 -վթարվել է «Սոյուզ-11» կառավարվող տիեզերանավը, անձնակազմի բոլոր անդամները զոհվել են։
1972– առաջին անգամ կիրառվել է կոորդինացիոն վայրկյանը։
1993 -մոսկովյան միջբանկային արտարժութային բորսայում դոլարի փոխարժեքը առաջին անգամ գերազանցել է հազար ռուբլու սահմանը և կազմել 1024 ռուբլի մեկ դոլարի դիմաց։
1997 -Մեծ Բրիտանիայում հրատարակվել է Հարրի Փոթերի մասին առաջին գիրքը՝ «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում